• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դևիսի գործակալը հանդիպել է Դեկուի հետ. Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»

Հոդվածներ

Դևիսի գործակալը հանդիպել է Դեկուի հետ. Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»
19.02.2024
1130 0

Լրագրող Ժերար Ռոմերոյի փոխանցմամբ, Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի գործակալը հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուի հետ։

Նշվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Բարսելոնայում՝ գործակալի Մադրիդ այցից ընդամենը մեկ օր անց։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադացի ֆուտբոլիստը բանավոր համաձայնություն է ձեռք բերել «Արքայական» ակումբի հետ՝ գալիք ամռանը նրանց միանալու համար։

Դևիսի գործող պայմանագիրը մյունխենայն ակումբի հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված