Հոդվածներ

Հայտնի է, թե որքան բաց կթողնի Կեպա Արիսաբալագան
09.11.2023
2032 0

Կեպա Արիսաբալագան առաջին բուժզննումն է անցել այն բանից հետո, երբ «Բրագայի» դեմ հանդիպումից առաջ կայացած մարզման ժամանակ վնասվածք էր ստացել։ 

Նրան այդ խաղում մեկնարկային րոպեներից փոխարինեց Անդրեյ Լունինը, չնայած այն ամենին, որ ի սկզբանե հենց Կեպան էր տեղ գտել թիմի մեկնարկային կազմում։ 

Երեկ իսպանացին բուժզննում է անցել, իսկ արդեն այսօր կենթարկվի ՄՌՏ հետազոտության։ Ըստ նախնական վարկածների դարպասապահը ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ նա բաց կթողնի մոտ 2-3 շաբաթ։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված