• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գյուլեր. «Եթե Ալոնսոն խնդրի ինձ կանգնել դարպասին, կգնամ ու ինձ ձեռնող կգնեմ»

Հոդվածներ

Գյուլեր. «Եթե Ալոնսոն խնդրի ինձ կանգնել դարպասին, կգնամ ու ինձ ձեռնող կգնեմ»
15.10.2025
549 0

«Ռեալի» 20-ամյա ֆուտբոլիստ Արդա Գյուլերը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ունեցած հարաբերությունների մասին և նշել, որ պատրաստ է անել ավելին, քան իրենից պահանջվում է։ 

«Ամբողջովին վստահում եմ Խաբի Ալոնսոյի ծրագրին։ Եթե մի օր նա ինձ խնդրի ստանձնել դարպասապահի դերը, ապա կգնամ ու ինձ ձեռնոց կգնեմ». L’Équipe-ի հետ զրույցի ընթացքում նշել է թուրք ֆուտբոլիստը։ 

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2029 թվականը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված