• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա լիգայի նախագահ. «Մեզ մոտ արդեն խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»

Հոդվածներ

Լա լիգայի նախագահ. «Մեզ մոտ արդեն խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»
18.02.2024
2788 0

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխությունը:

«Այս տարի մեզ մոտ արդեն խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. նա Բելինգեմն է: Նախորդ մրցաշրջանում հիանալի մարզավիճակում էր Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «Ատլետիկոն» ունի Գրիզման: Եթե Մբապեն տեղափոխվի, ավելի մարտունակ ու արագ զարգացող լիգա կդառնանք»,- Տեբասի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել «Արքայական ակումբի» հետ ու ամռանն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի մադրիդյան գրանդը:

Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 32 գոլ ու կատարել 7 ասիստ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված