• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պեդրին նշել է «Բարսելոնայի» գլխավոր մրցակիցներին Չեմպիոնների լիգայում

Հոդվածներ

Պեդրին նշել է «Բարսելոնայի» գլխավոր մրցակիցներին Չեմպիոնների լիգայում
24.12.2025
211 0

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ասել է, թե որոնք են կատալոնական ակումբի մրցակիցները Չեմպիոնների լիգայում։

«ՊՍԺ-ն, որը գործող չեմպիոնն է։ «Արսենալը» նույնպես շատ ուժեղ թիմ է։ «Սիթիին» ու Մադրիդի «Ռեալին» միշտ կդնեմ ֆավորիտների շարքում։ Թիմը, որը ես համարում եմ ուժեղ և որն ինձ շատ է զարմացրել, Լիսաբոնի «Սպորտինգն» է՝ իմ ընկեր Տրինկանի թիմը։ Նրանք խաղում են որակյալ ֆուտբոլ»,— Պեդրիի խոսքերն է մեջբերում Esquire-ը։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Բարսելոնան» վեց խաղում հավաքած 10 միավորով 36 թիմերից բաղկացած մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը՝ ուղիղ 1/8 եզրափակիչ դուրս գալու գոտուց հետ մնալով երկու միավորով։ Աղյուսակի առաջին չորս հորիզոնականներում են 100-տոկոսանոց արդյունք ունեցող լոնդոնյան «Արսենալը» (18 միավոր՝ 6 խաղում), մյունխենյան «Բավարիան» (15), մրցաշարի գործող հաղթող ՊՍԺ-ն (13) և «Մանչեսթեր Սիթին» (13)։

Մադրիդի «Ռեալը» 12 միավորով գտնվում է յոթերորդ տեղում, իսկ Լիսաբոնի «Սպորտինգը» 10 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը՝ գոլերի տարբերությամբ առաջ անցնելով «Բարսելոնայից»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված