Հոդվածներ

«Բարսելոնան» գտել է Չավիին փոխարինողին
18.02.2024
1638 0

Մադրիդի «Ռեալի» հիմնական մրցակիցներից մեկը՝ կատալոնական «Բարսելոնան», գտել է գլխավոր մարզիչ Չավի Հերնանդեսին փոխարինողին, հայտնում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ իսպանացին մասնագետը վերջերս հայտարարել էր մրցաշրջանի ավարտին ակումբից հեռանալու որոշման մասին:

«Կապտանռնագույնների» ղեկը ստանձնելու գլխավոր հավանորդը Ռոբերտո դե Ձերբին է: Իտալացի մարզչի թեկնածությունը պաշտպանել են ակումբի նախագահ Ժոան Լապորտան ու սպորտային տնօրենը: 

Միակ խնդիրը կարող է լինել իտալացու ֆինանսական պահանջները:

Ներկայումս Դե Ձերբին գլխավորում է անգլիական «Բրայթոնը: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», որը մրցաշրջանի ավարտին հրաժեշտ կտա Յուրգեն Կլոպին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված