«Ռեալը» հետաքրքրված է «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Վիտինիայի ծառայություններով։
Cadena Ser-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» կարող են ձեռք բերել պորտուգալացուն, եթե Վինիսիուսը որոշի նոր պայմանագիր չկնքել թիմի հետ։
Այդ պարագայում «Ռեալը» Վինիսիուսի տեղափոխության դիմաց կպահանջի մոտ 100 մլն եվրո, իսկ այդ գումարը կօգտագործի Վիտինիայի տրանսֆերն իրականացնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն