Հոդվածներ

Լուկաս Վասկեսը մադրիդյան դերբիի մասին. «Դա յուրահատուկ խաղ է»
05.03.2021
1274 0

Մարտի 7-ին Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ ուժերն է չափելու Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ 

Լուկաս Վասկեսը կայանալիք խաղից առաջ կիսվել է իր կարծիքով։

«Այդ խաղը տարբերվում է առաջնության մնացած բոլոր հանդիպումներից։ Դա յուրահատուկ խաղ է և օրացույցի վրա նշված է կարմիրով։ 

Մեզ միշտ դուր է գալիս հաղթելը։ Պետք է խաղանք այնպես, ինչպես մրցաշրջանի առաջին հատվածում կայացած խաղում։ Պետք է հարձակվենք ու պաշտպանվենք միասին։ Միայն թիմային խաղի շնորհիվ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի». ասել է Վասկեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված