Հոդվածներ

«Ռեալը» ևս մեկ ուկրաինացի դարպասապահ է ձեռք բերել
03.02.2024
1015 0

«Ռեալը» պայմանագիր է կնքել 17-ամյա ուկրաինացի դարպասապահ Իլյա Վալոշինի հետ։ 

Երիտասարդ դարպասապահը մինչ այս հանդես էր գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ռայո Մահադաոնդա» ակումբի կազմում։ «Ռեալի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչ 2026 թվականը։

Իլյան, ում հասակը հասնում է 202 սմ-ի, հանդես կգա «Ռեալ Մադրիդ C»-ի կազմում․

«Ռայո Մահադաոնդան» նրա տրանսֆերի դիմաց կստանա 70.000 եվրո։  Եթե Իլյան հայտնվի «Ռեալի» հիմնական թիմում, ապա տրանսֆերի արժեքը բոնուսների տեսքով կարող է հասնել մինչ 1.2 մլն եվրոյի։ 

As-ի փոխանցմամբ, մի շարք ակումբներ հետաքրքրված են եղել ուկրաինացու ծառայություններով՝ այդ թվում նաև «Բենֆիկան» և «Յուվենթուսը»։

Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում ևս մեկ ուկրաինացի դարպասապահ է հանդես գալիս՝ Անդրեյ Լունինը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված