Հոդվածներ

Տրանսֆերային լուրեր՝ Marca-ի գլխավոր խմբագրից
29.01.2024
2061 0

Տրանսֆերային լուրեր՝ Marca-ի գլխավոր խմբագրից


Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոուտոյի ծառայություններով, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։ Աջ եզրային պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո, սակայն «քաղաքայինները» սպասելու են ավելի խոշոր առաջարկի, չնայած բրազիլացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։


«Ռեալ Մադրիդը» հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով, սակայն կանադացին ավելի բարելավված աշխատավարձով առաջարկ է ստացել մյունխենյան ակումբից և մադրիդցիները մտադիր չեն կրկնել այն։


Եզրային պաշտպանով թիմը համալրելու հարցում «սերուցքայինները» նաև դիտարկում են «Ժիրոնայից» Մ. Գուտյերեսին վերադարձնելու տարբերակը։ Այս հարցով վերջնական որոշում կկայացվի գարնանը։


«Ռեալ Մադրիդը» ֆինանսապես պատրաստ է իրականացնել Մբապեի կամ Հոլանդի տեղափոխությունը, սակայն այս պահին հաջորդ մրցաշրջանում հարձակման գիծն ուժեղացնելու խոսակցություններ չկան։


Ամենակարդացված