• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոսն իր ոճով պատասխանել է Սաուդյան Արաբիայի երկրպագուներին (լուսանկար)

Հոդվածներ

Կրոսն իր ոճով պատասխանել է Սաուդյան Արաբիայի երկրպագուներին (լուսանկար)
11.01.2024
2552 0

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ռեալը» 5-3 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»: Հանդիպման ընթացքում Սաուդյան Արաբիայի երկրպագուները սուլեցին փոխարինման մտած Տոնի Կրոսին:

Գերմանացին պատասխանել է թվիթերում՝ հեգնելով նրանց:

«Զվարճալի էր ամեն ինչ. ֆանտաստիկ ամբոխ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի չեմպիոնը ամոթ էր որակել 21-ամյա Գաբրիել Վեյգայի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա:

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված