Հոդվածներ

Ալաբան Ալֆոնսո Դևիսին համոզում է տեղափոխվել «Ռեալ»
27.03.2024
916 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան «Բավարիայի» լատերալ Ալֆոնսո Դևիսին համոզում է տեղափոխվել «Արքայական ակումբ»:

Ֆուտբոլիստները մտերիմ ընկերներ են մյունխենյան գրանդում հանդես գալու տարիներից:

Sky Deutschland-ի հաղորդմամբ՝ «Բավարիան» Ալֆոնսո Դևիսին տեղյակ է պահել, որ ապագայի վերաբերյալ որոշում ցանկանում է լսել այս շաբաթ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» չի ցանկանում շատ վճարել, կարող է սպասել ևս մեկ տարի ու կանադացու հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված