Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Օվիեդոյին» (24.08.2025, 23:30):
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Կընդգրկվի՞ Մաստանտուոնոն մեկնարկային կազմում՝ վաղվա հանդիպմանը։ Նա ունի այդ շանսը, ինչպես բոլոր մյուս ֆուտբոլիստները։ Իմ բոլոր սաները կարևոր են ինձ համար։ Յուրաքանչյուրն ունի հնարավորություն հայտնվելու հիմնական կազմում։
Կարծում եմ՝ Ֆրանկոն կարող է խաղալ հարձակման և միջնագծի ցանկացած դիրքում։ Նախկինում նա հանդես է եկել «տասնյակի» դերում և եզրերում։ Նա բավական հմտություններ ունի՝ խաղալու ամենուր։
Մաստանտուոնոն սիրում է վերահսկել գնդակը և համագործակցել խաղընկերների հետ դաշտում։ Ես դեռ վստահ չեմ, թե որն է լինելու նրա հիմնական դիրքը, բայց մենք նրան ավելի շատ դիտարկում ենք որպես հարձակվողի։
Ֆրանկոն լավ է մարզվում և իրեն հիանալի է զգում։ Նա արդեն իսկ ձևավորել է հրաշալի հարաբերություններ իր նոր թիմակիցների հետ, արագ հարմարվում է «Ռեալում»։ Տպավորություն է, որ նա վաղուց է թիմում»։
«Զրուցե՞լ եմ ես Կասորլայի հետ՝ «Օվիեդոյի» դեմ խաղից առաջ։ Ոչ, ես կենտրոնացած եմ վաղվա հանդիպման վրա՝ սկսած «Օսասունայի» հետ խաղի ավարտից։ Ես կտեսնվեմ Սանտիի հետ վաղը, իմ մոտ նրա մասին մնացել են միայն լավագույն հիշողությունները»։
«Խոսե՞լ եմ ես Ռոդրիգոյի հետ և ինչու՞ նա խաղաժամանակ չի ստանում։ Իմ համար այս մրցաշրջանը և իմ դարաշրջանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նոր է սկսվում։ Մենք անցկացրել ենք ընդամենը մեկ պաշտոնական հանդիպում, իսկ ԱԱԱ-ն այլ փուլ էր։ Ես զրուցել եմ Ռոդրիգոյի հետ, ինչպես նաև իմ մյուս բոլոր ֆուտբոլիստների հետ»։
«Ով է լինելու մեր հիմնական պատասխանատուն տուգանայինների համա՞ր։ Կտեսնենք։ Գյուլերը, Տրենտը, Մաստանտուոնոն և Մբապեն այս առումով հիանալի են։ Նույնը վերաբերում է նաև անկյունայիններին»։
«Կգնա՞ ակումբը տրանսֆերային շուկա մինչև պատուհանի ավարտը։ Ես գոհ եմ եմ ներկայիս կազմից, բայց մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած փոփոխությունների»։
«Կարծում եմ՝ Բելինգեմը հեշտությամբ կհարմարվի իմ խաղային համակարգին։ Ջուդն ու Կամավինգան կվերադառնան լավագույն մարզավիճակի։ Մենք ռոտացիա ենք կիրառելու, այնպես որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղաժամանակ կստանա»։
«Ինչ մարզավիճակում է Վինիսիուսը՞։ Նրա մոտ ամեն ինչ լավ է։ Մինչ այս մենք անցկացրել ենք միայն մեկ պաշտոնական հանդիպում։ Բոլորս էլ ցանկանում ենք ունենալ հաջող մրցաշրջան, ուստի լավ ենք տրամադրված»։
«Մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչու և ինչպես ենք ցանկանում խաղալ։ Մենք ունենք մշակված տարբեր տարբերակներ տարբեր մարտավարությունների համար, ուզում ենք լինել ճկուն։ Մեր թիմում կան տարբեր որակներով ֆուտբոլիստներ, ուստի վստահ ենք, որ ամեն ինչ մեզ մոտ կստացվի»։
«Անհանգստացնո՞ւմ է ինձ «Բարսելոնայի» հիանալի մարզավիճակը։ Ոչ, ես չեմ անհանգստանում։ Գիտեմ, որ յուրաքանչյուր շաբաթ մենք ավելի լավ ենք խաղալու։ Ես մտածում եմ միայն իմ թիմի մասին»։
«Կկարողանա՞մ վերադարձնել Մբապեին իր լավագույն մարզավիճակին։ Ես կփորձեմ այնպես անել, որ ամբողջ թիմը օգնի Կիլիանին, իսկ նա՝ օգնի թիմին հաղթանակներ տանել։ Մբապեն «Ռեալի» անբաժանելի մասն է՝ իր կարգավիճակի և ազդեցության շնորհիվ»։