• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին նշել է, թե որ հանդիպումն է բեկումնային եղել «Ռեալի» համար

Հոդվածներ

Անչելոտին նշել է, թե որ հանդիպումն է բեկումնային եղել «Ռեալի» համար
05.01.2024
1889 0

Լա Լիգայի այս մրցաշրջանում արդեն իսկ կայացած 19 տուրերի արդյունքում «Ռեալը» ամենից քիչ գոլեր բաց թողած ակումբն է։ Պետք է հաշվի առնել, որ պաշտպանությունում կորուստները ուղղակի հսկայական են եղել այս ընթացքում։ Միլիտաոյի, Կուրտուայի և Ալաբայի ծանր վնասվածքների, Մենդիի և Կարվախալի վնասվածքների պարագայում ՝ թվում է, թե «Ռեալը» պետք է լուրջ խնդիրներ ունենար պաշտպանությունում, սակայն Անչելոտին դա թույլ չի տվել։

«Մալյորկայի» դեմ խաղից հետո իտալացի մասնագետը նշել է, թե որ խաղն է բեկումնային եղել իր թիմի համար։

«Ատլետիկոյից» բաց թողած երեք գնդակները բացեցին մեր աչքերը։ Մենք վատ էինք գործում օդային փոխանցումների ժամանակ։ Մենք լուծեցինք այդ խնդիրը։ Այժմ օդային փոխանցումների ժամանակ կենտրոնական պաշտպանները ավելի խորքից են գործում, իսկ կիսապաշտպանները օգնում են եզրերում։ Մենք լավ աշխատանք ենք կատարել այդ ամենի վրա». նշել է Անչելոտին։

Իսկապես արդյունքն ակնհայտ է։ Լա Լիգայի առաջին 6 խաղերում թիմը բաց է թողել 6 գնդակ, իսկ մնացած 13 խաղերում՝ ընդամենը 5 գնդակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված