Հոդվածներ

ԱԱԱ ստադիոնների հաճախելիությունն առաջին տուրում
20.06.2025
171 0

Աշխարհի ակումբային առաջնությունը բախվել է խիստ քննադատության, առաջին հերթին՝ խաղերի քիչ հաճախելիության պատճառով։ Reddit-ի մի օգտատեր մեկ հրապարակման մեջ հավաքել է բոլոր 16 ավարտված խաղերի այցելությունների տվյալները՝ ըստ ստադիոնի հաճախելիության տոկոսի։

«Ռեալ Մադրիդ» 1:1 «Ալ-Հիլալ» – 96,36 % (62 415 / 64 767) – Ֆլորիդա

«Ալ-Ահլի» 0:0 «Ինտեր Մայամի» – 94,07 % (60 927 / 64 767) – Ֆլորիդա

«Ալ-Այն» 0:5 «Յուվենտուս» – 90,8 % (18 161 / 20 000) – Վաշինգտոն

«ՊՍԺ» 4:0 «Ատլետիկո» – 87,11 % (80 619 / 92 542) – Կալիֆոռնիա

«Բոկա Խունիորս» 2:2 «Բենֆիկա» – 85,8 % (55 574 / 64 767) – Ֆլորիդա

«Բավարիա» 10:0 «Օքլենդ Սիթի» – 81,35 % (21 152 / 26 000) – Օհայո

«Պալմեյրաս» 0:0 «Պորտու» – 56,04 % (46 275 / 82 566) – Նյու Ջերսի

«Մանչեսթեր Սիթի» 2:0 «Վիդադ» – 55,42 % (37 466 / 67 594) – Փենսիլվանիա

«Մոնտերեյ» 1:1 «Ինտեր» – 43,55 % (40 311 / 92 542) – Կալիֆոռնիա

«Բոտաֆոգո» 2:1 «Սիեթլ» – 41,87 % (30 151 / 72 000) – Վաշինգտոն

«Ֆլամենգո» 2:0 «Էսպերանս» – 38,16 % (25 797 / 67 594) – Փենսիլվանիա

«Ֆլումինենսե» 0:0 «Դորտմունդ» – 36,03 % (29 755 / 82 566) – Նյու Ջերսի

«Չելսի» 2:0 «Լոս Անջելես» – 31,17 % (22 137 / 71 000) – Ջորջիա

«Պաչուկա» 1:2 «Զալցբուրգ» – 20,31 % (5282 / 26 000) – Օհայո

«Ռիվեր Պլեյթ» 3:1 «Ուրավա Ռեդ Դայմոնդս» – 16,63 % (11 974 / 72 000) – Վաշինգտոն

«Ուլսան» 0:1 «Մամելոդի Սանդաունս» – 13,38 % (3412 / 25 500) – Ֆլորիդա

Այս թվերից պարզ է դառնում, որ ամերիկյան հանդիսատեսի և հյուրերի հետաքրքրությունն ամենաշատը կենտրոնացած է եվրոպական թիմերի շուրջ։ Հաճախելիության վրա ազդեցություն ունեն նաև խաղերի անցկացման ժամանակը և եղանակային պայմանները։ 

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված