Հոդվածներ

«Ռեալում» քննարկվում է ստադիոնի անվանափոխման տարբերակը
09.10.2025
309 0

Մադրիդի «Ռեալում» քննարկվում է թիմի ստադիոնի անվան փոփոխությունը՝ «Սանտիագո Բեռնաբեու» անունը կրճատելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նախատեսվում է, որ մարզադաշտը կարող է պարզապես կոչվել «Բեռնաբեու», այսինքն՝ անվանումից կհեռացվի իսպանական ակումբի լեգենդար ֆուտբոլիստի, մարզչի և նախագահի՝ Սանտիագո Բեռնաբեուի անունը։ Այս քայլը, ըստ ղեկավարության, կնպաստի անվան ավելի հեշտ հիշվելուն, ինչն էլ կօգնի ընդլայնել երկրպագուների բազան և խթանել բրենդի ֆինանսական զարգացումը։

Սակայն ակումբի ներկայացուցիչների մի մասը և երկրպագուների զգալի հատվածը դեմ են նման կրճատմանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին մեկնարկել էր «Ռեալի» ստադիոնի վերակառուցումը, որի վրա ծախսվել է ավելի քան 1,3 միլիարդ եվրո։ Թարմացված «Բեռնաբեուն» այժմ կարող է տեղավորել 85 454 հանդիսական։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված