Ջուդ Բելինգեմն այսօր նշում է իր 22-ամյակը։
Նա ծնվել է 2003 թվականի հունիսի 29-ին Անգլիայի Սթաուրբրիջ քաղաքում։ Անգլիացին մեր ակումբին միացավ 2023 թվականի ամռանը և մինչ այժմ մասնակցել է 97 հանդիպման՝ խփելով 38 գոլ։
Իր փայլուն առաջին՝ մրցաշրջանում Բելինգեմը նվաճեց Չեմպիոնների լիգան, Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի սուպերգավաթը։ Անհատական մակարդակում նա արժանացավ «Golden Boy» մրցանակին, Կոպայի մրցանակին, Լաուրեուսի «Տարվա բացահայտում» մրցանակին, ինչպես նաև ընդգրկվեց FIFA FIFPRO World11 տղամարդկանց հավաքականում։
Այս տարի նա հարստացրեց իր տիտղոսների ցուցակը ևս երկու մրցանակով՝ Եվրոպայի սուպերգավաթ (որի ժամանակ էլ ճանաչվեց լավագույն խաղացող) և Միջմայրցամաքային գավաթ։ Նա նաև կրկին ընդգրկվեց FIFA FIFPRO World11 տղամարդկանց հավաքականում (2024):
Բելինգեմը «Ռեալ» էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։ Իր պաշտոնական նորամուտը «Ռեալում» նշել է 2023 թվականի օգոստոսի 12-ին՝ «Ատլետիկի» դեմ խաղում։ Նա «Սան Մամեսում» գոլ խփեց և ճանաչվեց խաղի լավագույն խաղացող։
Բելինգեմը Անգլիայի ազգային հավաքականի խաղացող է 17 տարեկանից և մասնակցել է երկու Եվրոպայի առաջնության։