VAR համակարգի մրցավարների բրիգադը սխալ է թույլ տվել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի խփած գոլի դրվագում, որը ձևավորվեց տուգանային հարվածից Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղի 64-րդ րոպեին (5-2)։ Այս մասին հաղորդում է մրցավարական թեմաներով մասնագիտացված Archivo VAR-ի հաշիվը սոցիալական ցանց X-ում։
Ընդգծվում է, որ հարվածից առաջ տանտերերի պաշտպան Ռոբեն Լե Նորմանը խախտել է կանոնը, ըստ որի՝ հարձակվող թիմի խաղացողը պետք է մնա առնվազն մեկ մետր հեռավորության վրա «պատից», մինչև գնդակը խաղի մեջ կմտնի։ Լե Նորմանը գտնվում էր ավելի մոտ։
VAR-ում գտնվող մրցավարները պետք է այս մասին զգուշացնեին խաղի գլխավոր դատավոր Խավիեր Ալբելոա Ռոխասին։
Fanat, Realmadrid.am