Հոդվածներ

Միլիտաոն խոստովանել է, որ մտածել է կարիերան ավարտելու մասին
09.10.2025
261 0

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոն խոստովանել է, որ ծանր վնասվածքների պատճառով մտածել է կարիերան ավարտելու մասին։

«Երկրորդ վնասվածքից հետո գլխումս շատ մտքեր էին պտտվում։ Կարծում էի՝ գուցե ավարտեմ կարիերաս, որովհետև դա շատ դժվար է։ Բայց կնոջս, աղջկաս և թիմակիցներիս աջակցությամբ ես այստեղ եմ և պատրաստ խաղալու։

Սա շատ ծանր երկու տարի էր՝ երկու բարդ վնասվածքով։ Երկրորդի դեպքում արդեն մի փոքր այլ կերպ ես վերաբերվում, որովհետև գիտես՝ ինչ գործընթաց է սպասվում։ Դա հեշտ չէ։ Պետք է շատ մոտ լինես ընտանիքիդ, Աստծուն... Սովորական առօրյան անհետանում է՝ մարզումները, անձնական կյանքը։ Հանկարծ քեզ հայտնվում ես տանը՝ ուրիշների օգնության կարիքը ունենալով։ Փառք Աստծու, ես ապաքինվեցի և վերադարձա բարձր մակարդակի», — Միլիտաոյի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 12-ին պաշտպանը կտրել էր ձախ ծնկի խաչաձև կապանը «Ատլետիկի» դեմ խաղում։ 2024 թվականի նոյեմբերին նա ստացավ աջ ծնկի առաջային խաչաձև կապանի ամբողջական պատռվածք՝ երկու մենիսկների վնասմամբ։ Այդ պատճառով Միլիտաոն գրեթե երկու մրցաշրջան բաց թողեց։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված