Իսպանիայի առաջնության 8–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը 3։1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը։
«Շատ լավ ենք մեզ զգում։ Մենք հրաշալի հանդիպում անցկացրին և կարևոր հաղթանակ տարանք։ Մենք պետք է նույն ոգով շարունակենք։
Մեր ծրագիրն էր վերահսկել խաղը գնդակով, իսկ գնդակի կորստի դեպքում արագ և բարձր պրեսինգի դիմել, ինչպես նաև ագրեսիվ կերպով խլումներ կատարել։ Կարծում եմ, որ մենք լավ գլուխ հանեցինք»։
«Ինձ դուր եկավ Վինիսիուսի այսօրվա խաղը, և հարցն այդ երկու գոլերը չեն։ Վինին շատ ակտիվ էր, էներգիայով լի և շատ խնդիրներ ստեղծեց «Վիլյառեալի» համար։ Այսօր նա շատ–շատ լավն էր։ Ես շատ գոհ եմ նրանից և շատ ուրախ այդ առթիվ»։
«Բելինգեմը միջազգային դադարից հետո կընդգրկվի մեկնարկային կազմում և գնալով ավելի ու ավելի լավ կխաղա։ Դժվար շրջան է սպասվում և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Բելինգեմը շատ կարևոր է մեզ համար»։
«Ով է մեր հաստիքային 11–մետրանոց իրացնո՞ղը, դա որոշում են ֆուտբոլիստները։ Առաջինը Մբապեն է, սակայն այսօր իրացրեց Վինիսիուսը»։
«Այսօրվա խաղում մրցավարների աշխատա՞նքը, ես չեմ խոսելու մրցավարների մասին»։
«Վալվերդեն անհավանական հանդիպում անցկացրեց աջ պաշտպանի դիրքում, նա լավն էր ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակվելիս։ Նա միշտ պատրաստ է խաղալու ցանկացած դիրքում։ Այսօր Ֆեդեն շատ օգնեց մեզ»։