• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ԱԱԱ-ի նոր ձևաչափը. կլինեն ֆուտբոլիստներ, որոնք կխաղան 80-ից ավելի խաղ

Հոդվածներ

ԱԱԱ-ի նոր ձևաչափը. կլինեն ֆուտբոլիստներ, որոնք կխաղան 80-ից ավելի խաղ
17.12.2023
1546 0

Աշխարհի ակումբային առաջնությունը 2025 թվականին կտևի մեկ ամիս:

Sky News-ի տեղեկություններով, մրցաշարը կկայանա հունիսի 15-ից հուլիսի 13-ը:

 Այս ամսաթվերը պետք է հաստատվեն կիրակի Ջիդայում կայանալիք ՖԻՖԱ-ի խորհրդի ընթացքում:

Մրցաշարի նոր ձևաչափին կմասնակցի 32 ակումբ, որից 12-ը՝ Եվոպայից: «Ռեալը», «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» կապահովեն իրենց տեղը՝ որպես Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկութոյւնների հաղթողներ:

Կլինեն ֆուտբոլիստներ, որոնք ակումբի և հավաքականի համար 2024/2025 մրցաշրջանում կխաղան ավելի քան 80 խաղ, ինչը 10 տոկոսով կգերազանցի ներկայաիս նշաձողը: 

Եթե այս ամսաթվերը հաստատվեն, ԱՊԼ-ը կարող է սկսվել ԱԱԱ-ի ավարտից մեկ ամիս անց:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված