• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անցել է 105 տարի այն օրվանից, երբ ակումբը ստացավ «Արքայական» տիտղոսը

Հոդվածներ

Անցել է 105 տարի այն օրվանից, երբ ակումբը ստացավ «Արքայական» տիտղոսը
29.06.2025
165 0

1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ը «Մադրիդ» ակումբին շնորհեց «Ռեալ (իսպ․ թրգ․ «Արքայական») տիտղոսը։ Դա տեղի ունեցավ մի նամակի միջոցով, որը ուղարկվեց ակումբի նախագահ Պեդրո Պարախեսին։ Նամակում նշվում էր հետևյալը․

«Նորին Մեծություն Թագավորը (թագավորից՝ երկար կյանք ցանկանալով), հաճությամբ շնորհում է «Ռեալ» տիտղոսը այն ֆուտբոլային ակումբին, որի արժանի նախագահն եք Դուք։

Հետայսու այս տիտղոսը կարող է նախորդել ձեր ակումբի անվանմանը։ Տեղեկացնում եմ Ձեզ՝ թագավորական կարգադրությամբ, Ձեր գիտության և համապատասխան գործողությունների համար»։

Այս տիտղոսի շնորհումը ակումբին թույլ տվեց իր զինանշանի վրա տեղադրել թագավորական պսակը, և այդ տարեթվից սկսած, «Մադրիդ Ֆուտբոլային ակումբը» վերանվանվեց՝ դառնալով «Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբ»։