Հոդվածներ

Նեյմար. «Հույս ունենք հաղթել «Ռեալին» և մտնել պատմության մեջ»
22.02.2022
1988 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը խոսել է «Ռեալի» դեմ սպասվող պատասխան հանդիպման մասին։ 

Թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիական ակումբին հաջողվեց հանդիպման վերջին րոպեին հաղթանակ կորզել։ Պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 9-ին։ 

«Մենք մտադիր ենք հաղթել «Ռեալին» և մտնել պատմության մեջ։ Քրտնաջան աշխատում ենք դրան հասնելու համար։ Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի ապագայում։ Իհարկե, մենք դեռ պետք է աշխատենք ու բարելավենք մեր խաղը, բայց հույս ունենք որ կկարողանանք առավելության հասնել «Ռեալի» նկատմամբ». նշել է Նեյմարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված