• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Գրանադայի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները մեկնաբանել են «Գրանադայի» դեմ հաղթական խաղը
03.12.2023
1414 0

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Գրանադային» և հաղթեց 2-0 հաշվով: 

Բրահիմ Դիաս. «Հիանալի հանդիպում էր, երկրպագուները մեզ առաջ էին մղում և առաջին գոլը հենց այդպես ծնվել: Գրեթե իդեալական հանդիպում էր, մենք վերահսկում էինք խաղը, իսկ մրցակցի համար դժվար էր պահեր ստեղծելը: Եթե ճիշտ եմ հիշում, «Գրանադան» ոչ մի հարված չի կատարել դարպասին, մենք ամբողջ խաղի ընթացքում շատ կենտրոնացած էինք ինչպես հարձակվելիս, այնպես էլ պաշտպանվելիս:

Շատ ուրախ եմ մրցաշրջանում երրորդ գոլը խփելու համար: Առաջին հերթին այդ գոլը Կրոսի վաստակն էր, որը շատ լավ է տեսնում խաղադաշտը: Նրա խաղը տպավորում է, իսկ այսօր իմ հերթն էր «նրա խաղակոշիկները մաքրելու»:

Կրոս. «Ես չեմ սիրում շատ խոսել իմ խաղի մասին, ինձ դուր է գալիս, երբ մարդիկ գոհ են ինձանից և այստեղ իմ կատարած աշխատանքից: Ես ուրախ եմ, եթե իմ խաղը և փորձը օգնում են թիմին, ես չեմ խաղում ինձ համար, ես խաղում եմ, որ օգնեմ թիմակիցներին: Բրահիմին կատարած ասիստը պարզապես փոխանցում էր, ոչ մի արտասավոր բան»:

Սեբալյոս. «Ես վնասվածքների պատճառով այդքան լավ չսկսեցի մրցաշրջանը: Ինձ համար դժվար ամիսներ էին, բայց ես քրտնաջան աշխատում եմ, որ վերադառնամ իմ խաղամակարդակին, աստիճանաբար գտնում եմ իմ ռիթմը: Հուսով եմ՝ շատ շուտով կտեսնենք իմ լավագույն տարբերակը:

Կրոսը հոյակապ է: Ես շատ քիչ ֆուտբոլիստների եմ տեսել Տոնիի նման: Բացի այդ, նա հիանալի մարդ է և առաջատար՝ հանդերձարանում»:

Լունին. «Այդքան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ և դժվարություններ, որ մենք ունենք, կարելի է ասել, որ հիանալի աշխատանք ենք կատարում և արդարացիորեն հասել ենք այս արդյունքներին: Առանց 8-9 ֆուտբոլիստների մենք միևնույն է հաղթում ենք, լավ ֆուտբոլ ենք խաղում և առաջատար ենք, ինչը շատ կարևոր է:

Գոլ բաց չթողնելը միշտ հեշտացնում է հաղթանակը: Նման հիանալի ֆուտբոլիստներով մենք յուրաքանչյուր խաղում դարպասն անառիկ պահելու շանս ունենք»:


Ամենակարդացված