• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • El Chiringuito. «Ռեալի» երկու ֆուտբոլիստների դուր չի գալիս Անչելոտիի մարզումային ծրագիրը

Հոդվածներ

El Chiringuito. «Ռեալի» երկու ֆուտբոլիստների դուր չի գալիս Անչելոտիի մարզումային ծրագիրը
10.11.2021
3418 0

El Chiringuito-ի փոխանցմամբ, Իսկոյին և Յովիչին դուր չի գալիս «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մարզումային ծրագիրը։ 

Այս ֆուտբոլիստները չեն մտնում Անչելոտիի պլանների մեջ, և երբ նրանց խաղալու հնարավորություն է տրվել, նրանք չեն կարողացել դրական տպավորություն թողնել։ 

Իսկոն չի մասնակցել Լա Լիգայում «Ռեալի» վերջին 6 հանդիպումներին։ Վերջին երկու խաղերում նա նստած է մնացել պահետսայինների նստարանին, իսկ դրանց նախորդող 4 հանդիպումները բաց է թողել մեջքի հետ կապված խնդիրների պատճառով։ 

Ինչ վերաբերում է Յովիչին, ապա նրա կարիերան «Ռեալում» կարելի է աղետ համարել։  «Ռեալի» կազմում հանդես գալու երեք տարիների ընթացքում նա դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված