Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Սելթիկ» խաղից հետո
03.11.2022
1502 0

1. Անչելոտին Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների քանակով շրջանցեց Ֆերգյուսոնին (103) ու այս ցուցանիշով մրցաշարի ռեկորդ գրանցեց:  

2. «Ռեալը» 19-րդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի իր խմբում: 

3. Ռոդրիգոն 33 խաղում 13 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում, ինչը մեկով ավելի է, քան բոլոր մրցաշարերում (92 խաղում 12 գոլ):

4. Ռոդրիգոն «Ռեալում» ՉԼ-ում խփած գնդակների թվով հավասարվեց Ռոնալդոյին և Վան Նիստելրոյին (13 գոլ): Սա 21-րդ լավագույն լավագույն արդյունքն է «Սերուցքայինների» կազմում:

5. Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն բոլոր մրցաշարերում 5 գոլ է խփել տուգանայինից դուրս խփած հարվածով: Սա Եվրոպայի թոփ 5 առաջնությունների լավագույն արդյունքն է (Մեսսի՝ 4):

6. 04:09 րոպեին «Ռեալի» օգտին նշանակված 11-մետրանոցը ամենավաղն է մադրիդյան ակումբի համար Չեմպիոնների լիգայում ելույթ ունենալուց ի վեր:

7. Իրացրած 11-մետրանոցը Մոդրիչի համար առաջինն էր Չեմպիոնների լիգայում:

8. Մոդրիչը դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, որը 11-մետրանոց է իրացնում Չեմպիոնների լիգայի խաղում՝ 37 տարեկան, 54 օրական: Խորվաթ կիսապաշտպանն այդ ցուցանիշով շրջանցեց Յիլմազին, որը «Լիլի» կազմում 36 տարեկան 244 օրականում գրավել էր «Չելսիի» դարպասը:

9. Կուրտուան բոլոր մրցաշարերում հետ է մղել վերջին տասը 11-մետրանոցներից 5-ը:

10. Չեմպիոնների լիգայում «Ռեալի» մասնակցությամբ խաղում երկրորդ անգամ նշանակվեց երեք 11-մետրանոց (առաջինը Կիևի «Դինամոյի» դեմ էր՝ 2000 թվական):

11. Կարիերայում առաջին անգամ Բենզեման Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտեց առանց խփած գոլի:


Ամենակարդացված