• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Ամռանը Մարսելոն կհեռանա Եվրոպայից. Նա չի ցանկանում խաղալ «Ռեալի» դեմ»

Հոդվածներ

Marca. «Ամռանը Մարսելոն կհեռանա Եվրոպայից. Նա չի ցանկանում խաղալ «Ռեալի» դեմ»
06.02.2022
2806 0

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալի» ավագ Մարսելոն ամենայն հավանականությամբ կհեռանա ակումբից։ Նրա պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը։ 

Marca-ի փոխանցմամբ, նա չի տեղափոխվի եվրոպական այլ ակումբ, քանի որ չի ցանկանում հետագայում խաղալ «Ռեալի» դեմ։ 

Հնարավոր տարբերակների թվում են իր նախկին ակումբ «Ֆլումինենսեն» և Դևիդ Բեքեմի «Ինտեր Մայամին»։

Մարսելոն «Ռեալում» է 2006 թվականից։ «Արքայական» ակումբի կազմում նա մասնակցել է 537 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Ռեալի» կազմում նվաճել է 23 տիտղոս և Պակո Խենտոյի հետ միասին համարվում է ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված