• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդեն նշել է, թե որ ֆուտբոլիստներից է ամենաշատը սովորել «Ռեալում»

Հոդվածներ

Վալվերդեն նշել է, թե որ ֆուտբոլիստներից է ամենաշատը սովորել «Ռեալում»
12.11.2023
2005 0

Օրերս Ֆեդե Վալվերդեն նոր պայամանագիր կնքեց «Արքայական» ակումբի հետ։ 

Կիսապաշտպանը խոսել է Ուրուգվայում ունեցած իր դժվար մանկության և ծնողների դերի մասին։ 

«Ես հիշում եմ, թե ինչպես էին ծնողներս օր ու գիշեր աշխատում, պայքարում, որ սեղանին իմ առջև ուտելիք լիներ և մի զույգ խաղակոշիկ, որպեսզի ֆուտբոլ խաղամ։ Նոր պայմանագիրը հիանալի նորություն է նրանց համար։ Միշտ երախտապարտ եմ լինելու նրանց բոլոր այն արժեքների համար, որոնք ինձ տվել են»։

Ֆեդեն նաև նշել է, թե որ ֆուտբոլիստներից է ամենաշատը սովորել «Ռեալի» կազմում հանդես գալիս։

«Այս ակումբում ես ավելի հասուն եմ դարձել։ Շատ բան եմ սովորել այն ժամանակ, երբ պայքարում էի խաղաժամանակ ստանալու համար։ Այդ ընթացքում ամենից շատ սովորել եմ Կրոսից, Մոդրիչից և Կազեմիրոյից։ Այդ ամենը ինձ մեծապես օգնել է։ «Ռեալում» երկրպագուները և ֆուտբոլիստները միշտ պայքարում են մինչև վերջ։ Մենք երբեք չենք հանձնվում։ Քանի դեռ չի հնչել եզրափակիչ սուլիչը, միշտ էլ կարելի է հաղթանակ կորզել». նշել է Վալվերդեն։ 

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված