Իսպանիայի առաջնության 4–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» և հաղթեց 2։1 հաշվով։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Հաուսենի հեռացման դրվագում նրան ընդամենը պետք է դեղին քարտ տային, դա կարմիր քարտ չէր։ Միլիտաոն մոտ էր Դինին, իսկ Օյարսաբալն ամբողջովին չէր վերահսկում գնդակը։ Բացի այդ, դրվագը տեղի ունեցավ մեր դարպասից 40 մետր հեռավորության վրա։
Հանդիպման մրցավարը խաղից հետո բացատրեց իր որոշման պատճառը, սակայն դա ինձ չհամոզեց։ Վերանայելով դրվագը՝ ես չփոխեցի իմ որոշումը, սակայն չեմ ցանկանում կարմիր քարտի պատճառով սկանդալ սարքել մամուլի ասուլիսի ժամանակ։
Հաուսենի հեռացումը փոխեց հանդիպման ընթացքը, բայց մենք պետք է իմանանք՝ ինչպես խաղալ 10 հոգով։
Նման բան էլի կարող է մեզ հետ պատահել հանդիպումների ընթացքում։ Դինը զայրացած էր կարմիր քարտի պատճառով, նա գիտեր, որ կարելի էր խուսափել այդ խախտումից, սակայն հաղթանակից հետո իրեն թեթևացած զգաց։
Այս մրցաշրջանում VAR–ը սկսել են ավելի քի՞չ օգտագործել։ Կարծում եմ, երբ ակնհայտ սխալներ կան, այդ համակարգը պետք է օգտագործել»։
«Լա լիգայի 4 խաղում մենք 4 հաղթանակ ենք տարել, սակայն դա մանրուք է։ Առջևում դեռ շատ խաղեր կան և մենք պետք է աճ գրանցենք»։
«Ֆրանը, Ասենսիոն և Ալաբան հրաշալի հանդիպում անցկացրին, նրանք մեզ պետք են»։
«Այս մրցաշրջանում ես դիտել եմ «Ռեալ Սոսիեդադի» բոլոր խաղերը, նրանք պետք է ավելի շատ միավորներ վաստակեն, քանի որ շատ լավ են խաղում»։
Հայերեն