Հոդվածներ

3 հնարավոր տարբերակ Վարանի հեռանալու դեպքում
11.03.2021
1632 0

Վերջին օրերին իսպանական մամուլում տարածվում է, որ Ռաֆայել Վարանը մտադիր է մրցաշրջանի ավարտին հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

Առանձնացրել ենք ֆրանսիացուն փոխարինելու «Ռեալի» երեք հնարավոր տարբերակները։

1. Դավիդ Ալաբա։

Նշվում էր, որ Ալաբան պետք է փոխարինի Ռամոսին, եթե վերջինս որոշի չերկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, սակայն Վարանի հեռանալու դեպքում նույնպես այս տրանսֆերը հնարավոր է։  Բայց այս ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «ՊՍԺ»-ն և «Մանչեսթեր Սիթի»։

2. Պաու Տորես։

«Վիլյառեալի» երիտասարդ ֆուտբոլիստը բավական ապահով տարբերակ է «Ռեալի» համար։ Նա ցանկանում է խաղալ «Ռեալում», իսկ ֆիզիկական տվյալներով բավական ամուր է։ Transfremarkt-ի փոխանցմամբ, Տորեսի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 50 մլն եվրո։ 

3. Ժյուլ Կունդե։

Այս ֆուտբոլիստը «Սևիլիայի» կազմում ցուցադրած խաղով գրավել է շատ ակումբների ուշադրությունը, բայց կարծես սա հնարավոր տարբերակներից ամենաթանկն է։  Transfermarkt-ը Կունդեի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 մլն եվրո, սակայն նշվում է, որ «Սևիլիան» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մոտ 70 մլն եվրո է ցանկանում ստանալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված