• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է, թե ինչու «Բրագայի» դեմ խաղալու հնարավորություն չի տվել Գյուլերին

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է, թե ինչու «Բրագայի» դեմ խաղալու հնարավորություն չի տվել Գյուլերին
09.11.2023
1453 0

Արդա Գյուլերը, ով մինչմրցաշրջանային հատվածում տպավորել էր «Ռեալի» մարզչական անձնակազմին, դեռևս իր նոր ակումբի կազմում նորամուտը չի նշել։ 

Բոլորը սպասում էին, որ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղին նրան խաղաժամանակ կտրամադրվի, բայց դա տեղի չունեցավ։ 

«Բրագայի» դեմ խաղի 61-րդ րոպեին «Ռեալը» հաղթում էր 3։0 հաշվով, և թվում էր, թե իդեալական պահ է՝ Գյուլերին հնարավորություն տալու համար։ Սակայն այդ խաղում ևս թուրք ֆուտբոլիստը մնացած պահեստայինների նստարանին։ 

Խաղից հետո Անչելոտին բացատրել է, թե ինչու նրան խաղադաշտ դուրս չի բերել։ 

«Մենք փորձում ենք նրա հետ շատ զգույշ լինել։ Լուրջ վնասվածքից հետո նա ընդամենը 4 մարզում է անցկացրել թիմի հետ։ Երբ նա 100%-ով պատրաստ լինի, կստանա իր շանսը». նշել է իտալացի մասնագետը։ 

Ավելի վաղ նշվում էր, որ Գյուլերը լիովին ապաքինվել է և պատրաստ է օգնել իր թիմին, սակայն կարծես թե նրան դեռ ժամանակ է հարկավոր։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված