Հոդվածներ

Կրոսը մտադիր է մեդիալիգա հիմնել Գերմանիայում
08.11.2023
1001 0

Թոնի Կրոսը մտադիր է մեդիալիգա հիմնել Գերմանիայում։ 

«Ռեալի» կիսապաշտպանը ցանկություն ունի բլոգեր և սթրիմեր Էլիգելայի (639 հազար հետևորդ յութուբում и 1,7 մլն հետևորդ թվիչում) հետ համագործակցել այդ պրոեկտի շուրջ։

Մրցաշարը կոչվելու է The Icon League («Կուռքերի լիգա») և մեկնարկելու է 2024 թվականին։ 

Մրցաշարին հայտնիություն տալու համար՝ լինելու են հյուրեր ֆուտբոլային, երաժշտության և ժամանցի այլ բնագավառներից։ 

Անձամբ Կրոսը հույս ունի, որ իր լիգայում լինելու է ավելի արագ, հագեցած և գեղեցիկ ֆուտբոլ։ 

Հիշեցնենք, որ այս տարի նման պրոկտ Իսպանիայում իրագործել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված