• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին հայտարարել է, որ «Ռեալը» ձմռանը նոր պաշտպան չի ունենալու

Հոդվածներ

Անչելոտին հայտարարել է, որ «Ռեալը» ձմռանը նոր պաշտպան չի ունենալու
08.11.2023
927 0

Չնայած այն ամենին, որ «Ռեալը» պաշտպանության գծում կադրային լուրջ խնդիրներ ունի, թիմի մարզիչ Կարլո Անչելոտին, այնուամենայնիվ, նոր ֆուտբոլիստի չի ցանկանում իր կազմում տեսնել։ 

«Ձմռանը մենք նոր ֆուտբոլիստներ չենք ունենալու։ Միլիտաոն և Կուրտուան մինչ մրցաշրջանի ավարտը շարք կվերադառնան։ Ձմեռային տրանսֆերային պատուհանը մեզ համար գոյություն չունի». նշել է Անչելոտին։

Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ «Արքայական» ակումբը ցանկանում է ձմռանը թիմ հրավիրել «Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուին։ 

Սպասվում է, որ Էդեր Միլիտաոն շարք կվերադառնա մարտին, իսկ մինչ այդ «Ռեալը» պետք է բավարարվի 3 կենտրոնական պաշտպաններով՝ Ալաբա, Նաչո և Ռյուդիգեր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված