Հոդվածներ

Անչելոտի. «Բելինգեմը կմասնակցի «Էլ Կլասիկոյին»
25.10.2023
1949 0

ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բրագային» և հաղթեց 2-1 հաշվով:

«Ռեալի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Բելինգեմը փոքր-ինչ հոգնել էր փափուկ խաղադաշտի պատճառով, սակայն նա կմասնակցի «Էլ Կլասիկոյին» (28.10, 17:15): Ջուդը լավ կվերականգնվի»:

«Շատ լավ և դժվար հանդիպում էր: Բաց թողնված գոլի պահը առանցքային էր, քանի որ Բելինգեմի գոլից հետո ամեն ինչ գնում էր նախատեսվածի պես, սակայն հետագայում մենք կորցինք կենտրոնացվածությունը գծերի միջև և մրցակիցն օգտվեց դրանից»:

«Ռոդրիգոյի գոլը կարևոր էր մեզ համար, քանի որ նա բացեց խաղը: Բայց այդ գոլը կարևոր էր նաև հենց Ռոդրիգոյի համար, չնայած նախորդ խաղերում գոլ չէր խփում, բայց լավ էր խաղում: Հարձակվողի համար շատ կարևոր է գոլ խփելը և այդ գոլը կօգնի նրա հաջորդ խաղերում: Նա մեծ տաղանդ ունի և մենք պետք է օգնենք նրան դժվար պահերին»:

«Բրագան» շատ տարածություն էր գտել մեր ձախ եզրում, բայց ես կարծում եմ, որ պաշտպանները լավ էին կատարում իրենց խնդիրը, Կամավինգան նույնպես շատ օգնեց»:

«Կարծում եմ, որ մենք մոտ ենք տեսնելու հին Վինիսիուսին: Նա վերադարձել է իր լավագույն որակներով և երկու գոլային փոխանցում կատարեց: Ես կարծում եմ, որ նա վճռորոշ կերպով ազդեց խաղի ելքի վրա»:


Ամենակարդացված