Հոդվածներ

Բենզեման բաց կթողնի նաև «Կադիսի» դեմ կայանալիք հանդիպումը
09.11.2022
1305 0

Կարիմ Բենզեման մինչ ԱԱ 2022-ի մեկնարկը խաղադաշտ դուրս չի գա։ 

L’Equipe-ի փոխանցմամբ, հարձակվողը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Կադիսի» դեմ կայանալիք հանդիպմանը։ Դա «Ռեալի» վերջին հանդիպումն է նախքան ԱԱ  2022-ը։  

34-ամյա Բենզեման ազդրի մկանի խնդիրներ ունի։ Նշվում է, որ նա կարող է բաց թողնել նաև ԱԱ-ի մեկնարկային խաղը։ 

Կարիմը բաց է թողել «Ռեալի» վերջին 6 հանդիպումներից 5-ը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված