Հոդվածներ

Ռակիտիչը՝ Մոդրիչի և Բելինգեմի մասին
18.10.2023
1545 0

«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի և Ջուդ Բելինգեմի մասին:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Ռեալին», բոլորը գիտեն, որ այնտեղ խաղում է իմ լավ ընկեր Մոդրիչը: Երբ լսում ես, որ 38-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ և պայքարել մեկնարկային կազմում իր տեղի համար..., խենթություն է: Լուկան միշտ կլինի իմ լավագույն ֆուտբոլիստների ցանկում:

Ես շփվել եմ Բելինգեմի հետ երկու տարի առաջ, երբ մենք Չեմպիոնների լիգայում խաղում էինք «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայում: Այդ ժամանակ նա ցանկանում էր փոխանակվել մարզաշապիկներով և մենք հասցրինք շփվել: Ես նրան ասացի, որ նա պետք է տեղափոխվի Իսպանիան ներկայացնող ակումբ:

Ինձ չեն զարմացնում նրա ներկայիս հաջողությունները: Ես խաղացել եմ նրա դեմ և գիտեմ՝ որքան լավն է: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ «Սևիլիայի» դեմ փոքր-ինչ վատ կխաղա (ծիծաղում է)»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է RTVE-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» կազմում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 10 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված