Հոդվածներ

Գործակալ Վինիսիուսը
16.10.2023
2190 0

Ֆաբրիցիո Ռոմանո (լրագրող և ինսայդեր). «Վինիսիուսից լավ գործակալ դուրս կգա: Նա անձամբ ծանոթ չէր Բելինգեմի հետ, բայց ամեն շաբաթ «չատվել» է նրա հետ սոցցանցերում՝ համոզելով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Նույնը տեղի է ունեցել նաև Կամավինգայի հետ՝ մի քանի տարի առաջ: Վինիսիուսը համոզել է նրան տեղափոխվելու «Ռեալ Մադրիդ»:

Հիշեցնենք, որ Կամավինգան ֆրանսիական «Ռեննից» է 31 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Արքայական ակումբ» և անցկացրած 3 ոչ ամբողջական մրցաշրջանում մասնակցել 110 հանդիպման, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեինակ: Էդուարդոն այս պահին հանդես է գալիս կիսապաշտպանությունում և պաշտպանության ձախ եզրում:

Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել «Բորուսիայից»՝ 2023 թվականի հուլիսին: Տրանսֆերի արժեքը կազմել է 103 միլիոն եվրո: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված