• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Պարտիզանի» 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» և «Բարսելոնան» հետաքրքրված են «Պարտիզանի» 17-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով
15.10.2023
1140 0

«Պարտիզանի» 17-ամյա ֆուտբոլիստ Մատիա Պոպովիչը գրավել է մի քանի թոփ ակումբների ուշադրությունը։ 

Ջանլուկա դի Մարցիոյի փոխանցմամբ, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և Դորտմունդի «Բորուսիան»։ 

Պոպովիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ այս տարվա վերջը։ Հունվարին նա կդառնա 18 տարեկան։ 

Հոկտեմբերին The Guardian-ը նրան ընդգրկել էր 2006 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված