Հոդվածներ

Վերջին մարզումը «Խետաֆեի» դեմ խաղից առաջ
07.10.2022
1097 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները վերջին մարզումն են անցկացրել «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրում կայանալիք արտագնա խաղից առաջ:

Տիբո Կուրտուան, Դանի Սեբալյոսն ու Կարիմ Բենզեման մարզվել են մարզասրահում: Ֆրանսիացու վերաբերյալ խոսել է Կառլո Անչելոտին՝ հաստատելով, որ նա չի մասնակցելու «Խետաֆեի» դեմ հանդիպմանը՝ ֆուտբոլիստի առողջական վիճակը ռիսկի չենթարկելու համար: Անչելոտին, սակայն, նշել է, որ եթե Բենզեմայի հետ ամեն ինչ կարգին լինի, ֆրանսիացին, հնարավոր է, խաղաժամանակ ստանա:

«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին, մեկնարկը՝ ժամը 23:00-ին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված