Հոդվածներ

Անչելոտի. «Նա կսկսի գոլ խփել, երբ չսևեռվի այդ ուղղությամբ»
28.09.2023
2744 0

Լա լիգայի 7-րդ տուրում «Ռեալը» 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Լաս Պալմասի» նկատմամբ:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Ինձ անհանգստացնում էր առաջին խաղակեսի վերջնամասը, երբ մենք իջեցրինք տեմպը: Մենք այդքան լավ չէինք վերահսկում խաղը: Փորձում էինք մեծ ճնշում գործադրել խաղի սկզբում՝ խնդիրներից խուսափելու համար, բայց դիպուկության հարցում խնդիրներ ունեցանք: Իսկ երկրորդ կեսում մենք ինտենսիվության պակաս ունեինք»:

«Ֆուտբոլիստները հիանալի հասկանում են, որ նման պահերին ռոտացիան կարևոր է: Ես փորձում էի ղեկավարել կազմը և մենք դա պետք է կատարենք լավագույն կերպով: Նախքան հաջորդ հավաքականների խաղերով պայմանավորված ընդմիջումն այդպես էլ կլինի: Ռոտացիան շատ կարևոր է»:

«Հարձակվողների մոտ լինում են այնպիսի դեպքեր, որ գոլ չխփելու դեպքում անհանգստություն և տագնապ են զգում: Մենք պետք է վստահություն ներարկենք Ռոդրիգոյին, նա գոլ չխփեց, բայց հիանալի գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Նա կսկսի գոլ խփել, երբ չսևեռվի այդ ուղղությամբ»:

«Գյուլե՞րը, նա ավարտեց վերականգնողական գործընթացը և հիմա ամեն բան կարգին է:  Դրանից հետո նա կրկին վնասվածք ստացավ: Նա հուսահատված է, բայց վնասվածքը լուրջ չէ»:

«Բրահիմը կարող է խաղալ մի քանի դիրքերում: Նա հիանալի որակներ ունի՝ մանավանդ կարճ տարածությունների վրա: Նա մեզ կօգնի այս մրցաշրջանում»:

«Բրահիմը և Խոսելուն մեծ ներդրում ունեցան: Առաջին խաղակեսում մենք մեծ հաջողության հասանք: Երբ ֆուտբոլիստը քիչ է խաղում, սակայն խաղադաշտ մտնելուց հետո լավ արդյունքներ է ցույց տալիս՝ մենք շատ ենք ուրախանում»:


Ամենակարդացված