• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման, Չուամենին ու Կամավինգան հրավիրվել են Ֆրանսիայի հավաքական

Հոդվածներ

Բենզեման, Չուամենին ու Կամավինգան հրավիրվել են Ֆրանսիայի հավաքական
10.11.2022
1417 0

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը 3 մադրիդիստ է հայտավորել ազգային հավաքականում՝ Կատարում կայանալիք Մունդիալին մասնակցելու համար:

Կիսապաշտպաններ Օրելյան Չուամենին ու Էդուարդո Կամավինգան, հարձակվող Կարիմ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում կմասնակցեն Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է D խմբում և կմրցի Ավստրալիայի, Դանիայի ու Թունիսի հավաքականների հետ:

Հավելենք՝ հրապարակված հայտացուցակները նախնական են, վերջնական հայտացուցակները հայտնի կդառնան նոյեմբերի 15-ին:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված