• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Այս ամառ «Ռեալը» կգնի կա՛մ Հոլանդին, կա՛մ Մբապեին. շատ բան կախված է Մեսսիի որոշումից

Հոդվածներ

Այս ամառ «Ռեալը» կգնի կա՛մ Հոլանդին, կա՛մ Մբապեին. շատ բան կախված է Մեսսիի որոշումից
09.02.2021
1975 0

«Սերուցքայինների» ղեկավարությունը հասկանում է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է սուպերաստղի տրանսֆեր գնել։ Եվ Մադրիդում ընտրության առաջ են. Մբապե կամ Հոլանդ, սակայն նախապատվությունը տալիս են ֆրանսիացուն։

ՊՍժ-ի ֆուտբոլիստը «Ռեալի»  գլխավոր նպատակն է, բայց շատ բան կախված կլինի այն հանգամանքից, թե արդյոք փարիզյան ակումբը թիմ կհրավիրի Մեսսիին։ Եթե արգենտինացին պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հետ, աշխատավարձի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար ստիպված կլինի հրաժեշտ տալ ֆրանսիացուն։

Եթե Մեսսին չդառնա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, «Ռեալում» չեն կարողանա հրավիրել Մբապեին, քանի որ ֆրանսիացիները չեն այրվում նրան հրաժեշտ տալու մտքից։

Իսպանական ակումբը պատրաստ չէ Մբապեի համար 150 մլն եվրոյից ավելի վճարել, ու եթե գործարքն անհնար լինի իրականացնել՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը Մբապեից կխնդրի ևս մեկ մրցաշրջան սպասել, որ ամռանը հնարավոր լինի նրան ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել։

Խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որ Մբապեն ցանկանում է ակումբը փոխել  այս մրցաշրջանի ավարտից հետո ու մերժում է ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը, քանի որ «Ռեալից» քայլերի է սպասում։ Իսկ «Ռեալը» դեռ չի բանակցում, քանզի սպասում է Մեսսիի՝ Փարիզ տեղափոխվելուն։

Այսպես թե այնպես, «սերուցքայինները» մտադիր են թիմ հրավիրել Մբապեին կամ Հոլանդին։ Եթե Կիլիանի հետ անհնար լինի բանակցություններ վարել, ապա «Ռեալը» կնայի դեպի նորվեգացու կողմ։


Ամենակարդացված