Հոդվածներ

«Ռեալի» վերջնագիրը
06.06.2023
4713 0

«Ռեալի» ղեկավարությունն այլևս մտադիր չէ մասնակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի «խաղերին» և «դրամաներին»:

Բացի այդ, մադրիդյան ակումբում չգրված օրենք կա՝ փարիզյան ակումբը ոչ մի եվրո չի ստանալու մադրիդցիներից՝ 24-ամյա հարձակվող տեղափոխությունից հետո:

Այդ իսկ պատճառով էլ, եթե ֆրանսիացին իրոք ցանկանում է 2024 թվականի ամռանը տեղափոխվել «Ռեալ», ապա հունվարին պետք է նախնական պայմանագիր կնքի մադրիդցիների հետ: 

Մբապեն պետք է ցույց տա «Ռեալին», որ 2022 թվականի մայիսին նրա լուսանկարը Ալ-Խելաիֆիի և 2025 գրությամբ ՊՍԺ-ի մարզաշապիկի հետ՝ մեծ սուտ էր:

Եթե նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ», ապա պետք է ի ցույց դնի մտադրությունների լրջությունը և չսխալվի:


Ամենակարդացված