Հոդվածներ

Վալվերդեն մերժել է անգլիական մի քանի ակումբների առաջարկները
18.09.2023
1277 0

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում Ֆեդերիկո Վալվերդեն խփեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը։ Խաղից հետո Խոսելուն գովեստի խոսքեր է շռայլել նրա հասցեին։ 

«Վալվերդեն ուղղակի գազան է՝ իսկական կենդանի։ Նա անընդհատ շարժվում է խաղադաշտում և կարծես ընդհանրապես չի հոգնում». նշել է Խոսելուն․

Իսկ ուրուգվայցին այս ամռանը կարող էր հեռանալ «Արքայական» ակումբից։ Ֆաբրիցիո Ռոմանոն նշել էր, որ նա մերժել է անգլիական մի քանի թոփ ակումբների առաջարկներ։ Իսկ ահա  El Nacional-ի փոխանցմամբ, նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է եղել «Լիվերպուլը»։

Բայց Վալվերդեն ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում քանի դեռ ունի այդ հնարավորությունը։ Այդ մասին խոսել է անձամբ ֆուտբոլիստը։

«Ներկա պահին ես հնարավորություն ունեմ խաղալու «Ռեալի» կազմում, և երբ կզգամ, որ այլևս չեմ կարող խաղալ այս թիմում, այդ ժամանակ միգուցե դիտարկեմ այլ տարբերակներ։ Հնարավոր է, որ «Ռեալը» փորձի այդ ժամանակ ինձ համար նոր տարբերակներ գտնել». նշել է Ֆեդեն։

Նախորդ մրցաշրջանում ուրուգվայցին «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 56 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Los, Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված