Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Վալենսիայի» դեմ խաղից հետո
19.09.2021
3455 0

Լա լիգայի 5-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ կամային հաղթանակ տոնելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնվեց «Մեստալյա» մարզադաշտի մամուլի սրահում ու պատասխանեց լրագրողների հարցերին:

Հաղթանակի մասին.

«Հաղթեցինք ոչ թե որակի, այլ թիմի անկոտրուն ոգու շնորհիվ: Ունեմ բավականին երիտասարդ կազմ, որը լավ է աշխատում: Շատ ավելացնելու տեղ ունենք, հատկապես, պաշտպանությունում. նաև պետք է ագրեսիվ լինենք առանց գնդակի տեղաշարժերի ժամանակ»:

Փոխարինումների մասին.

«Խաղի ընթացքը բեկելը միշտ էլ դժվար է լինում, սակայն, նրանք, ովքեր մտան խաղադաշտ, հիանալի արեցին դա: 5 փոփոխության հնարավորությամբ բավականին առավելություն ենք ստանում, քանի որ ունենք երկար ու որակով պահեստայինների նստարան»:

Բենզեմայի և Վինիսիուսի ելույթի մասին.

«Նրանց մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում: Համագործակցությունը Ազարի հետ նույնպես լավն էր: Առաջին կեսում ստիպված էին գրոհել հակագրոհների միջոցով, սակայն երկրորդում կարողացանք վերահսկել գնդակը»: 

Երիտասարդ տաղանդների մասին.

«Շատ տաղանդավոր տղաների եմ մարզել, սակայն միայն տաղանդը բավարար չէ. շատ կարևոր է նպատակասլացություն ցուցաբերելը, մոտիվացիան պահպանելը: Միայն այս հատկանիշների հաշվին երիտասարդ տաղանդը վառ անհատականություն կդառնա այսօրվա ֆուտբոլում»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված