Հոդվածներ

Անչելոտի. «Ինձ դուր եկավ Ռոդրիգոյի խաղը»
18.09.2023
1634 0

Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք պետք է գնահատենք պաշտպանությունում ստեղծված իրավիճակը: 5 խաղում մենք գոլ ենք բաց թողել առաջինը: Լավ է, որ արդյունքում կամային հաղթանակ ենք տարել, բայց պետք է բարելավել այդ գիծը: «Սոսյեդադի» դեմ մենք դժվարությամբ մտանք խաղի մեջ, բայց դա արեցինք թիմի էներգիայի հաշվին և ես կարծում եմ, որ այս պահին մենք ունակ ենք ինտենսիվություն ցույց տալու, որին մրցակիցը դժվարությամբ է հակադրվում»:

«Ես չեմ կարծում, որ առաջին խաղակեսը վատն էր: Մենք փորձում էինք պրեսինգի դիմել և ավելի ակտիվ լինել: Լավ հանդիպում էր, մենք ենթադրում էինք, որ հենց այսպիսի գոլ կարող ենք բաց թողել, բայց երբեմն մրցակցի որակը հերիքում է բավարար արդյունքի հասնելու համար: Երկրորդ խաղակեսում քիչ բան փոխվեց, բայց այն տեմպը, որը մենք տվեցինք՝ մրցակցին դժվարությունների առաջ կանգնեցրեց»:

«Ֆրա՞նը, Կուբոն շատ լավ հանդիպում անցկացրեց և Ֆրանը փոքր-ինչ տանջվում էր նրա հետ մենապայքարներում: Այնուամենայնիվ, հենց Ֆրանը երկու ֆանտաստիկ փոխանցում կատարեց, որը մեզ թույլ տվեց հաղթանակի հասնել»:

«Խոսելուն երաշխիքներ է տալիս հարձակման գծում, քանի որ նա շատ լավ է խաղում ինչպես մեջքով այնպես էլ դեմքով դեպի դարպասները: Նա շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում և մենք գիտենք, թե նա ինչերի է ունակ: Նրա գոլ խփելուց հետո մենք կասկածներ ունեինք, բայց մենք որոշեցինք, որ նրան փոխարինելով ավելի շատ ուժ կունենանք»:

«Բելինգեմը վստահ հանդիպում անցկացրեց: Նա հաճախ չէ, որ հայտնվում է մրցակցի դարպասների մոտ, բայց շատ էր աշխատում խաղադաշտի կենտրոնում: «Սոսյեդադի» ֆուտբոլիստների բարձր տեղակայվածությունը դժվարացնում էր Ջուդի խաղը»:

«Ինձ դուր եկավ Ռոդրիգոյի խաղը, քանի որ նա լավ է տեղաշարժվում գծերի միջև: Նա միջազգային դադարի ժամանակ ամենից շատ հոգնած ֆուտբոլիստներից է»:

«Վալվերդե՞ն, մենք գոլեր խփելու շատ հնարավորություններ ունեինք, սակայն պետք է խուսափենք գոլեր բաց թողնելուց»:

«Կարվախա՞լը, նման սխեմայի պարագայում երկու լատերալները կարող են լայնություն հաղորդել, այդ պատճառով էլ նրանք ավելի շատ են շարժվում առաջ, երբ մենք գնդակով ենք»:

«Ինձ համար մեծ պատիվ է «Ռեալում» տարած հաղթանակների թվով Զիդանին գերազանցելը: Դա մի շիշ գինով կնշեմ կնոջս հետ»:


Ամենակարդացված