Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու մադրիդյան դերբին
24.02.2023
1567 0

Փետրվարի 26-ին Լա Լիգայի շրջանակում կայանալու է հերթական մադրիդյան դերբին։ «Ռեալը» պարտավոր է 3 միավոր վաստակել «Ատլետիկոյի» դեմ խաղում, եթե ցանկանում է մնալ չեմպիոնական մրցավազքում։ 

Դիեգո Սիմեոնեի թիմի համար ևս հաղթանակը օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Նրանք այժմ մրցաշարային աղյուսակում 4-րդն են, իսկ «Բետիսը» կրնկակոխ հետևում  ու ցանկանում է զրկել նրանց ՉԼ-ի ուղեգրից։ 

Այդ բարդ հանդիպում սպասարկելու է Խեսուս Խիլ Մանսանոն, իսկ VAR համակարգի վրա աշխատելու է Սանտիագո Խաիմե Լատրեն։

Մանսանոն Լա Լիգայում իր 11-րդ մրցաշրջանն է անցկացնում և մինչ այժմ հնարավորություն չի ունեցել սպասարկելու մադրիդյան դերբի։ 

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» մասնակցությամբ երկու հանդիպում է սպասարկել, և երկու դեպքերում էլ «Սերուցքայինները» հաղթել են։ 

Ինչ վերավերում է «Ատլետիկոյին», ապա նրանց մասնակցությամբ ընթացիկ մրցաշրջանում Մանսանոն ընդամենը մեկ հանդիպում է  սպասարկել և Սիմեոնեի թիմը ևս հաղթանակով է հեռացել դաշտից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված