Հոդվածներ

Բրահիմը չի հուսահատվում
28.08.2023
1740 0

Relevo. Բրահիմ Դիասի ներկայիս կարգավիճակն ամբողջովին տարբերվում է «Միլանում» եղածից, որի կազմում նա գլխավոր ֆուտբոլիստներից մեկն էր և թիմի հետ հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ առանցքային դեր ունենալով:

Ընթացիկ մրցաշրջանի երեք խաղերում նա ընդամենը 9 րոպե խաղաժամանակ է ստացել, սակայն չի հուսահատվում և պահպանում է մարտական տրամադրվածությունը, քանի որ գիտի՝ շանս կստանա, երբ «Ռեալը» շաբաթական երկու խաղ սկսի անցկացնել:

Հիշեցնենք, որ իսպանացին այս ամառ էր երկու տարի վարձավճարով «Միլանում» անցկացնելուց հետո վերադարձել «Ռեալ»: «Ռոսոներիների» կազմում նա մասնակցել էր 124 հանդիպման, դարձել 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված