Սա հագուստների յուրօրինակ դիզայնով շարք է, որը նշում է մեր ակումբի պատմության անմոռանալի պահերը. Realmadrid.com
«Ռեալը» և Adidas-ը ներկայացնում են «Magic Moments» («Կախարդական պահեր») հավաքածուն՝ հագուստների յուրահատուկ դիզայնով մի շարք, որը ստեղծվել է հատուկ ընտրված դիզայներների և արվեստագետների խմբի կողմից և նվիրված է թիմի անցյալի և ներկայի ամենահուզիչ պահերին։
Adidas-ն այս հավաքածուի մեկնարկի համար ընտրել է չորս անմոռանալի պահ, որոնք խորապես մխրճվել են երկրպագուների սրտերում և կապված են «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստների հետ․
Ջուդ Բելինգեմն ու նրա գոլը նշելու ոճը
Ռոբերտո Կառլոսը և նրա հավերժ ժպիտը,
Թոնի Կրոսը և նրա անմոռանալի հրաժեշտի օրը
Դավիդ Ալաբան՝ աթոռ բարձրացնելով տոնելու պահին
Այս հավաքածուի առաջին չորս մոդելները հասանելի կլինեն «Ռեալի» պաշտոնական խանութներում։