Հոդվածներ

«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն ֆրանսիացի հարձակվողի համար
08.11.2020
2134 0

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Տյուրամը կարիերան կարող է շարունակել Լա լիգայում:

Ինչպես հաղորդում է thehardtackle.com-ը, ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» ու «Ռեալը»:

23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Մարկուս Տյուրամը Ֆրանսիայի հավաքականի լեգենդար պաշտպան Լիլիան Տյուրամի որդին է:   

2020/21 մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և  5 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված